Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիան պատրաստ է հրաժարվել ԵՄ-ին անդամակցելուց». Էրդողան

12:05, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Թուրքիան պատրաստ է հրաժարվել ԵՄ-ին անդամակցելուց». Էրդողան

Ինչպես հայտնել ենք, Էրդողանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը` հայտարարելով, թե Պուտինը պատրաստ է հրաժարվել Ասադին աջակցելուց:
     Էրդողանը անդրադարձել է նաև իր երկրի` Եվրոմիությանն անդամակցելու հեռանկարին` նշելով, որ Թուրքիան պատրաստ է վերանայել այդ հարցը: Նա հիշեցրել է, որ իշխանությունները մտադիր են հանրաքվե անցկացնել, որպեսզի թուրք ժողովուրդը որոշի` ցանկանում է արդոյք, որ պետությունն անդամակցի ԵՄ-ին, թե` ոչ:
     Էրդողանը հայտարարել է, որ Անկարան արդեն 54 տարի է` սպասում է եվրոպական ընտանիքին միանալուն:
     Էրդողանը համոզված է, որ Թուրքիայի անդամակցությամբ Եվրոմիությունը կարող է ավելի զորեղ դառնալ, բայց կազմակերպության անդամ պետությունները չեն ընդունում այդ փաստը:

7381 | 0
Facebook