Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

31 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել խաղաղ ատոմի պատմության ամենաաղետալից վթարը

19:05, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
31 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել խաղաղ ատոմի պատմության ամենաաղետալից վթարը

31 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել խաղաղ ատոմի պատմության մեջ խոշորագույն աղետը: 1986 թվականի ապրիլի 26-ին տեղի է ունեցել Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ բլոկի պայթյունն, ինչի պատճառով ամբողջովին ավերվել է ռեակտորի ակտիվ գոտին, շրջակա տարածքները ենթարկվել են ռադիոակտիվ ճառագայթման: Ատոմակայանը գտնվում էր Ուկրաինայի տարածքում՝ Պրիպյատ քաղաքից 3 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա: Պայթյունի հետևանքով արտանետվել են մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր, այդ թվում նաև ուրանի, պլուտոնիումի, յոդ-131-ի (կիսատրոհման պարբերություն — 8 տարի), ցեզիում-134-ի (կիսատրոհման պարբերություն — 2 տարի), ցեզիում-137-ի (կիսատրոհման պարբերություն — 30 տարի) ստրոնցիում-90-ի (կիսատրոհման պարբերություն — 28 տարի) իզոտոպները։ Այս վթարը ատոմային էներգետիկայի պատմության մեջ ամենախոշորն է ինչպես զոհերի քանակով, այնպես էլ տնտեսական վնասով։ Վթարից հետո առաջին երեք ամիսների ընթացքում մահացել է 31 հոգի, իսկ ճառագայթման հետևանքները, որոնք բացահայտվել են 15 տարիների ընթացքում, դարձել են 60-80 մարդու մահվան պատճառ: Միայն պաշտոնական տվյալներով՝ 134 մարդ տարբեր աստիճանի ճառագայթային հիվանդություն է ստացել, ավելի քան 115 հազար մարդ տարհանվել է 30 կիլոմետրանոց ճառագայթման գոտուց։ Հետևանքների վերացման համար մոբիլիզացվել են նշանակալի ռեսուրսներ, ավելի քան 600 հազար մարդ մասնակցել է վթարի հետևանքների լիկվիդացման գործում: Չեռնոբիլի վթարը մարդկության պատմության մեջ մտավ որպես միջուկային խոշորագույն աղետներից մեկը՝ ԽՍՀՄ-ի համար դառնալով մեծ հասարակա-քաղաքական նշանակության իրադարձություն։ Այս ամենը որոշակի հետք է թողել վթարի պատճառների հետաքննության ընթացքի վրա։ Ժամանակի ընթացքում վթարի հանգամանքների և փաստերի վերարտադրումը փոխվել է, և մինչ այժմ որևէ համաձայնության չեն հասել։
     Չեռնոբիլի ԱԷԿ-ը դադարեցրել է իր գործունեությունը 2000 թվականի դեկտեմբերի 15-ին։

Չեռնոբիլի ԱԷԿ(Ատոմային էլեկտակայան)-ի տարածքի լուսանկարը «Միր(мир)» կայարանից, ապրիլի 27, 1997
Չեռնոբիլի ԱԷԿ(Ատոմային էլեկտակայան)-ի տարածքի լուսանկարը «Միր(мир)» կայարանից, ապրիլի 27, 1997
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը
9552 | 0
Facebook