Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գիշերը հակառակորդը կրակ է բացել Բաղանիսի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ

12:10, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Գիշերը հակառակորդը կրակ է բացել Բաղանիսի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է: «Երեկ 16:00-ից մինչև 22:00-ն ադրբեջանական զինուժը գյուղի սահմանամերձ արոտավայրերի, այգիների և միջպետական նշանակության ճանապարհի ուղղությամբ կրակ է բացել»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ թիրախում եղել են խաղողի այգիներում աշխատող գյուղացիները: Գյուղապետի խոսքով` կրակահերթի հետևանքով ոչ ոք չի տուժել: «Այգիների ուղղությամբ կրակում են, որպեսզի բնակիչները վախենան և սահմանամերձ տարածքները չմշակեն»,- նշեց Սահակյանը:

3218 | 0
Facebook