Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կփորձարկի. ԶԼՄ-ներ

10:40, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
ԱՄՆ-ն այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կփորձարկի. ԶԼՄ-ներ

ԱՄՆ ռազամօդային ուժերը մտադիր են այսօր փորձարկել Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը երկիր միջուկային ռազմավարական ուժերի հենասյունն է, գրում է Washington Examiner-ը:
     ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարության ղեկավարը հայտարարել է, որ միջմայրցամաքային հրթիռի փորձարկումը ծրագրվել է դեռևս մեկ տարի առաջ, և այն ոչ մի աղերս չունի Հյուսիսային Կորեայում տիրող իրադրության հետ:
     «Այդ փորձարկումն անհրաժեշտ է մեր միջուկային ուժերի կարգավիճակի ստուգման և միջուկային հնարավորությունների ցուցադրման համար»,- ասել է գնդապետ Ջոն Մոսն, ով էլ կտա հրթիռն արձակելու հրամանը:
     Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն ԱՄՆ զինանոցում է 1970թ.: 1978թ. այս հրթիռի արտադրությունը դադարեցվել է: Հրթիռը կարող է խոցել 12 հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ: Միացյալ Նահանգների զինանոցում 450 օրինակ Minuteman III հրթիռ է առկա: Դրանք տեղակայված են երկրի Վայոմինգ, Հյուսիսային Դակոտա և Մոնթանա նահանգներում:

7651 | 1
Facebook