Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ագրամունտին հասկացրել են, որ եթե շարունակի ընդդիմանալ, ապա կբացահայտեն նրա և Ալիևի նավթախավիարային կապերը». Գագիկ Համբարյան

10:25, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
«Ագրամունտին հասկացրել են, որ եթե շարունակի ընդդիմանալ, ապա կբացահայտեն նրա և Ալիևի նավթախավիարային կապերը». Գագիկ Համբարյան

Եվրոպական որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԵԽԽՎ նախագահ, հայտնի կաշառակեր և ադրբեջանական լոբբիստ Պեդրո Ագրամունտը կհեռանա ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, բայց մի նախապայմանով: Անցկացնելով խորհրդակցություններ ԵԽԽՎ-ում ներկա 7 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Ագրամունտը հասկացել է, որ վերջնականապես պախարակվել է և անիմաստ է կառչել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: Սակայն Ագրամունտը հայտնել է, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնից կհրաժարվի ապրիլի 27-ից հետո, երբ ԵԽԽՎ Պլենար նիստին կմասնակցի Իսպանիայի թագավոր Ֆիլիպպ VI-ը: ԵԽԽՎ-ում ներկա քաղաքական ուժերը համաձայնել են կատարել Ագրամունտի «վերջին ցանկությունը»: Սակայն քաղաքական ուժերն Ագրամունտին հասկացրել են, որ նա ոչ չորեքշաբթի, ոչ էլ հինգշաբթի չմտնի նիստերի դահլիճ, իսկ ամսի 27-ին այնտեղ գա միայն Իսպանիայի թագավորի հետ: Մասնակցելով Ֆիլիպպ VI հետ նիստին՝ նա թագավորին կճանապարհի հայրենիք, իսկ նիստի փակումից հետո պաշտոնապես կգրի հրաժարականի մասին դիմումը: Բայց դեռ մեկ ամիս նա կմնա ԵԽԽՎ նախագահի պաշտոնում, երբ իր դիմումով կներկայանա մայիսի 29-ին Պրահայում կայանալիք նախագահական կոմիտեի և ԵԽԽՎ Բյուրոյի հանդիպմանը:

Ագրամունտը ստացավ իր արժանի պատիժը: Ադրբեջանցիների կողմից գնված այս անպատկառի վերջը բավական տխուր էր և դաժան: ԵԽԽՎ 68-ամյա պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԵԽԽՎ նախագահին տարրական դուրս են շպրտում պաշտոնից:
     Համոզված եմ, որ դեռ երեկ իր հրաժարականի մասին խոսել չցանկացող Ագրամունտին հասկացրել են, որ եթե շարունակի ընդդիմանալ, ապա միամիտ տեղը կբացահայտվեն նրա և Ալիևի վարչակարգի նավթախավիարային կապերը ևս:

2937 | 0
Facebook