Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին

10:20, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Ավտոմեքենայում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի դին
     Այսօր՝ Ժամը 08։00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ Nissan March մակնիշի 41 XV 001 համարանիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է Երևան քաղաքի Շոպրոնի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Ծատուրյանը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետևանքով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ն, Ա. Ծատուրյանը ծառայում էր ՀՀ ՊՆ Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր։ Նա աշխատանքի գնալիս նշված հատվածից վերցնում էր իր գործընկերոջը և միասին մեկնում աշխատանքի։
5023 | 0
Facebook