Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Հրապարակ»

10:05, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Հրապարակ»
     «ՀՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Ինչպես նախորդ ԱԺ գումարումներին, այս անգամ ևս 3, մաքսիմում 4 օր առաջ կասվի, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու փոխնախագահները»:
     Ի դեպ, արդեն երկրորդ ԳՄ-ն է, ինչ ԱԺ նախագահի պոտենցիալ թեկնածու Կարեն Կարապետյանը չի մասնակցում այդ նիստերին։ «Հայաստանում չէ, կգա թերևս այդ օրերին»,- տեղեկացրեց նույն աղբյուրը: Ինչ վերաբերում է փոխնախագահներին, ապա կոալիցիոն օրակարգում է մեկ թեկնածու ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից. «ՀՅԴ-ից ամենահավանական թեկնածուն Աղվան Վարդանյանն է:
     Իհարկե, կարելի էր կարծել, որ Արմեն Ռուստամյանն է լինելու՝ որպես ՀՅԴ ցուցակը ղեկավարող, բայց, ինչպես կատակում ենք պառլամենտում, Արմենի փողկապն ու կոստյումը միշտ պատրաստ են ԵԽԽՎ նիստերի մեկնելու համար. սիրում է «պոեզդկաներ», ինքն էլ հրաժարվում է և գործադիր, և օրենսդիր պաշտոններից, ուստի ՀՅԴ-ին փոխնախագահի պորտֆել տրվելու դեպքում այն կստանձնի Աղվան Վարդանյանը»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
2341 | 0
Facebook