Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նախօրեին վիճել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը. «Ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Նախօրեին վիճել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը. «Ժամանակ»

««Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
     Վարչապետը Մարգարյանին ասել է, որ երեք երիտասարդի առաջարկել է, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից:
     Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, և վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի և ինչպես ուզի անի: Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է»»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

3577 | 0
Facebook