Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը զինծառայողը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով. ՔԿ

20:45, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը զինծառայողը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով. ՔԿ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:
     Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ.Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝ իրեն ամրակցված գնդացրով:
     Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։

6577 | 1
Facebook