Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նելլի Ղարդյանն ամենավերջում է իմացել, որ այդ տեսահոլովակը կապված է ՀՀԿ-ի հետ». Արայիկ Հարությունյան

17:30, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
«Նելլի Ղարդյանն ամենավերջում է իմացել, որ այդ տեսահոլովակը կապված է ՀՀԿ-ի հետ». Արայիկ Հարությունյան

«Ռենկարնացիա» խմբի հետ ՀՀԿ-ի տեսահոլովակում ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Նելլի Ղարդյանը, ով այժմ էլ «Ելք»-ի ցուցակով է հանդես գալիս: Ֆեյսբուքյան օգտատերերն ասուլիսի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ, ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանին հարց ուղղեցին, թե ինչու արդյոք չեն հեռացնում մի մարդու, ով կասկածի տակ է դնում դաշինքի հեղինակությունը:
     Արայիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Նելլի Ղարդյանի հետ կապված խնդիրը համացանցում արհեստականորեն է ուռճացվել. «Նելլին Ճարտարագիտական համալսարանի ուսանողուհի է, ով տարբեր տեսահոլովակներում է նկարահանվում: Քանի որ ունի աչքի ընկնող արտաքին, շատ հաճախ նրան տարբեր քաստինգային ընկերություններ հրավիրում են մասնակցելու իրենց հոլովակներում: Մենք այդ մասին գիտեինք, որ նկարահանվել է: Դեռևս ցուցակները չէինք հանձնել, զրուցեցինք նրա հետ և նա պարզաբանեց, որ իրեն հրավիրել են «Ռեինկարնացիայի» տեսահոլովակի համար նկարահանվելու: Նա ասաց, որ ամենավերջում է ինքն իմացել, որ այդ տեսահոլովակը կապված է ՀՀԿ-ի հետ: Մենք խնդիր չենք տեսել նրան ընդգրկելով մեր դաշինքում: Նելլին ընդդիմադիր ընտանիքից է, նախընտրական փուլում մեզ աջակցել է, վստահված անձ է եղել: Խնդիրը թերևս այն էր, որ նա ժամանակին չբարձրաձայնեց այդ մասին»,- ասաց «Ելք»-ի անդամը:

4680 | 2
Facebook