Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքապետարանը հետևողականորեն նույն ասֆալտն անընդհատ քերում է, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում». Արայիկ Հարությունյան

16:45, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
«Քաղաքապետարանը հետևողականորեն նույն ասֆալտն անընդհատ քերում է, ինչը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում». Արայիկ Հարությունյան

«Բյուջեն, որը հատկացվում է ասֆալտապատմանը, բավականին մեծ է և մենք անընդհատ տեսնում ենք, որ քաղաքապետարանը հետևողականորեն նույն տարածքներն անընդհատ քերում է: Դա կարող է տարվա մեջ երկու անգամ տեղի ունենալ: Մենք, սակայն, մեր իշխանության օրոք շատ լուրջ մեխանիզմներ պետք է ներդնենք, որպեսզի յուրաքանչյուր կառուցապատող կամ ասֆալտապատող, որին հանձնվելու է տվյալ ճանապարհահատվածը, փորձագիտական եզրակացություն տրվի, և ըստ դրա որոշումներ կայացվեն», - այսօր ֆեյսբուքայն ասուլիսի ժամանակ հայտարարեց ավագանու թեկնածու, «Ելք» դաշինքի ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրած Արայիկ Հարությունյանը:
     «Եթե մենք պատշաճ վերահսկողություն ցուցաբերենք, ապա այնպիսի իրավիճակ կլինի, որ նույն ասֆալտը կծառայի առնվազն մի քանի տարի և մենք անհրաժեշտություն չենք ունենա նույն հատվածները մի քանի անգամ վերանորոգելու: Այստեղ, ինչ խոսք, կան կոռուպցիոն ռիսկեր, դրա վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ են եղել: Սոցիալական ցանցերում ևս մարդիկ բողոքում են, որ նույն հատվածներում անընդհատ ասֆալտապատում է տեղի ունենում: Դա, առաջին հերթին, կապված է ցածր որակի հետ, կոռուպցիոն ռիսկերի հետ, ինչը մեր իշխանության ժամանակ անպայման կպարզենք և կլուսաբանենք»,- ասաց Ա. Հարությունյանը:

2909 | 0
Facebook