Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիան մոնիթորինգի տակ ներառելու վերաբերյալ զեկույցը

16:25, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
ԵԽԽՎ-ն քննարկում է Թուրքիան մոնիթորինգի տակ ներառելու վերաբերյալ զեկույցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո այսօր քննարկել է այդ երկիրը մոնիթորինգի տակ վերցնելու հարցը: Այդ առնչությամբ այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույցը։

Զեկույցը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովը, համազեկուցողներ են նշանակվել էստոնացի պատգամավոր Մարիան Միկոն և նորվեգացի պատգամավոր Ինգեդբյորգ Գոդսկեսենը:

Զեկույցում նշվում է, որ մոնիթորինգի հանձնաժողովը մտահոգված է Թուրքիայում ստեղծված իրավիճակով, խորհրդարանականների և լրագրողների ձերբակալությունների դեպքերով, խոսքի և զանգվածային լրատվության միջոցների ազատության սահմանափակումներով ու խախտումներով: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել նաև Թուրքիայում օրերս անցկացված սահմանադրական փոփոխություններով, որի արդյունքում երկրում ամրապնդվել է նախագահական կառավարման համակարգը:

Հանձնաժողովը Թուրքիային կոչ է անում վերացնել երկրում հայտարարված արտակարգ դրությունը, անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և խորհրդարանականներին: Հանձնաժողովը ԵԽԽՎ-ին առաջարկում է նաև Թուրքիային հետ մոնիթորինգային կարգավիճակից վերադարձնել մոնիթորինգի տակ:

Զեկույցի քննարկումից հետո տեղի կունենա քվեարկությունը: Քննարկման համար 3 ժամ է հատկացվել:

5456 | 1
Facebook