Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զուրաբյանը ԿԸՀ ներկայացուցիչներին անվանեց հանցագործներ

16:05, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Զուրաբյանը ԿԸՀ ներկայացուցիչներին անվանեց հանցագործներ

ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՍԴ-ում հայտարարությամբ է հանդես եկել` նշելով, որ ՀԱԿ-ն այն ուժն է, որը մշտապես հանդես է եկել զինված ապստամբության, ահաբեկչության և այլ նման միջոցների դեմ, բայց համակարգային և զանգվածային ընտարկեղծիքներն այսպես շարունակվելու դեպքում ոչ մեկի հորդորները չեն կարող կանգնեցնել ժողովրդին, ով չի տեսնում իշխանությունն ընտրությունների միջոցով փոխելու հնարովորությունը: Այնուհետև Զուրաբյանը, դիմելով ԿԸՀ ներկայացուցիչներ Տիգրան Մուկուչյանին ու Արմեն Սմբատյանին, նրանց անվանեց հանցագործներ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդհատեց Զուրաբյանին` զգուշացնելով, որ չի կարելի Սահմանադրական դատարանում մարդկանց հանցագործներ անվանել:

2746 | 1
Facebook