Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բավական է թալանեք հալումաշ եղած ծնողներին` դպրոցականների պարտադիր խմբակային լուսանկարման բիզնեսով». Կարեն Թումանյան

17:25, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
«Բավական է թալանեք հալումաշ եղած ծնողներին` դպրոցականների պարտադիր խմբակային լուսանկարման բիզնեսով». Կարեն Թումանյան

Բավական է թալանեք հալումաշ եղած ծնողներին. Ո՞ւմն է դպրոցականներին պարտադիր խմբակային լուսանկարման բիզնեսը:
     Երբ մանկավարժները մասնագիտական արժանապատվություն չեն ունենում, իսկույն մանկավարժության մեջ առաջնահերթ տեղ է զբաղեցնում բիզնեսը, իսկույն գիտելիքների փոխանցումը դառնում է միջոց փողեր աշխատելու համար:
     Տարին մեկ անգամ պարտադիր, իսկ երբեմն էլ երկու անգամ՝ մերթ տարվա սկզբին, մերթ տարեվերջին դպրոցականներին «առաջարկում են» լուսանկարվել: Պլանշետների, բարձր որակի լուսանկարման տեխնոլոգիաներով հագեցած հեռախոսներով ողողված այս դարում արի ու տես, որ պարզվում է դրանք չեն կարող անհրաժեշտ լուսանկարներ անել:
     Որպեսզի ամեն ինչ իր տեղնի կանգնի անհրաժեշտ է վճարովի լուսանկարիչ, ով ամեն երեխայից 500-1000 դրամ է գանձում և նրանց հանձնում խմբակային լուսանկար: Մի հատ հաշվարկ արեք և կհասկանաք, թե ինչ գումարների մասին է խոսքը. Եթե նույնիսկ 11 տարվա կտրվածքով են հաշվում, այսինքն ամեն տարիքային խմբին մոտ 4-5 դասարան, ապա ստացվում է մոտ 50-55 դասարան, դա էլ եթե բազմապատկում ես ամեն դասարանի աշակերտների թվով (մոտ 30-ով), ապա ստացվում է մոտ 1500 աշակերտ, դա էլ բազմապատկում ես 1000 դրամով, ապա ստացվում է, որ ամեն դպրոցից տարին մեկ կամ երկու անգամ մենակ լուսանկարների մասով հավաքվում է մոտ երեք միլիոն դրամ: Հիմա բազմապատկեք հանրապետության դպրոցների քանակով և կհամոզվեք, որ կա մեկը, ով բոլոր նախադրյալներն ունի միլիոնատեր դառնալու միայն ա՛յս կամավոր-պարտադրված բիզնեսի շնորհիվ:
     Բա ինչքա՜ն այսպիսի կամավոր-պարտադրված եղանակներ կան՝ վարագույրներ, մաքրության համար փողեր, վերանորոգման համար գումարներ, դպրոցի ֆոնդ, օգնիր դպրոցիդ, Մարտի 8, Նոր տարի և այսպես շարունակ...

5134 | 0
Facebook