Չինաստանում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարան, ներսում՝ դազգահներ: Գտածոների տարիքը մոտ 2000 տարի է: Արտեֆակտները հայտնաբերվել են Չենդու քաղաքում: Դազգահը չափերով փոքր է՝ 85x26x50: Ենթադրվում է, որ դամբարանում թաղվել է հարուստ ընտանիքի պատկանող չինուհի, ով մահացել է 50 տարեկանում: Հայտնաբերվել են նաև կտորագործության այլ պարագաներ, որոնք այժմ ուսումնասիրվում են: