Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չգիտես` իրեն նայես որպես ֆի՞լմ, թե՞ որպես քաղաքական ակտ». Ռոբերտ Ամիրխանյանը` «Խոստումը» ֆիլմի մասին

18:20, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
«Չգիտես` իրեն նայես որպես ֆի՞լմ, թե՞ որպես քաղաքական ակտ». Ռոբերտ Ամիրխանյանը` «Խոստումը» ֆիլմի մասին

«Մենք` հայերս չենք կարող օբյեկտիվ գնահատական տալ այն ամենին, ինչ կապված է Ցեղասպանության հետ: Մեր մեջ խոսում է ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը, և վիրավորանքը, որ աշխարհն անտարբեր է այդ հարցի շուրջ»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով «Խոստումը» ֆիլմին, կարծիք հայտնեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը:
     «Մանավանդ, երբ աշխարհը սպեկուլյացիայով է զբաղված այդ հարցի շուրջ, և ծնվում է այսպիսի մի հատիկ, չգիտես` իրեն նայես որպես ֆի՞լմ, թե՞ որպես քաղաքական ակտ: Մեզ համար քաղաքական ակտ է, ուրիշների համար` ֆիլմ: Ուրիշները դա կնայեն, կհուզվեն ու կանցնեն իրենց գործին»,- կարծում է Ռոբերտ Ամիրխանյանը:
     Թեև կոմպոզիտորի դիտարկմամբ` ամերիկյան ֆիլմերին հատուկ են լավ մատուցված, բայց ցուցադրական տարրերը, այս ֆիլմը զերծ է ավելորդ ցուցադրականությունից:
     «Այս ֆիլմում հրաշալի ներկայացվում է մարդու ողբերգական ճակատագիրը, որն առաջին պլանում ցուցադրվելով` ամբողջությամբ խորասուզվում ու կորում է այդ տրագեդիայի մեջ: Անշուշտ կարող էր ավելի մասշտաբային ֆիլմ լիներ, բայց ես կողմնակից չեմ այն մարդկանց հետ, ովքեր փորձում են արժեքավոր բաները թյուր տեսնել, սա ջրի մի կաթիլն է անապատի մեջ»,- նշեց մեր զրուցակիցն, ով բարձր է գնահատում ֆիլմի հեղինակների ջանքերը:
     «Կարեկցանքն այդ հարցի շուրջ նրանք կարողացել են գեղարվեստորոն մատուցել: Ֆիլմը վերին աստիճանի ռեալ իրողություն է, որը վերջապես արժանապատիվ արձագանք է միջազգային ասպարեզում: Անպարկեշտությունը լիքն է աշխարհում, սա ազնիվ մի պատմություն էր` սիրո, նվիրումի, ազնվության և ազգային մեծագույն արհավիրքի, որով հեղինակներին դնում է շատ բարձր մտավոր դասի»:

3838 | 1
Facebook