Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում 12-ամյա մարզուհին կմենամարտի 24-ամյա մրցակցուհու հետ՝ MMA-ի կանոններով

19:05, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Ճապոնիայում 12-ամյա մարզուհին կմենամարտի 24-ամյա մրցակցուհու հետ՝ MMA-ի կանոններով

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մայիսի 20-ին կայանալիք «Deep Jewels 16» մրցաշարի շրջանակներում 12-ամյա մարզուհին՝ Մոմո մականվամբ, սիրողական մենամարտ կանցկացնի 24-ամյա Մոմոկո Յամասակիի հետ՝ MMA-ի կանոններով։ Երկու մարզուհիները պաշտպանիչ սաղավարտներ կկրեն, ինչպես նաև կարգելվեն գլխին ուղիղ հարվածները։

Նշենք, որ այս պահին Մոմոյի քաշը մոտ 39 կգ է։ Ըստ նախնական պայմանավորվածության՝ աղջիկը պետք է 5 կգ-ով ավելացնի քաշը, որպեսզի նրան թույլ տան մասնակցել իր նորամուտի մենամարտին։ Յամասակիի համար սա 5-րդ մենամարտը կլինի։ Մինչ այս նա երկու հաղթանակ է տոնել և 2 պարտություն կրել։

10537 | 0
Facebook