«Ովքեր չէինք հավատում, որ կհասնենք մեր նպատակին, ամոթ անհավատներին»,- կառավարության շենքից դուրս գալով` հայտարարեցին տոնավաճառների աշխատակիցները` ներկայացնելով հանդիպման մանրամասները: «Էլ ոչ մեկին հարկայինը չի նեղացնի: Հանձնախումբ ենք ստեղծում, գրագետ գրում ենք մեր առաջարկները, բերում, ներկայացնում ենք կառավարությանը: Գործադիրից մեզ ասացին` գնացեք ձեր տները, ձեր առաջարկները խելքին մոտիկ են, բայց ժամանակ է պահանջվում: Էդ ընթացքում սիրուն ձևով թղթի վրա կանցկացնենք կետերն ու կներկայացնենք իրենց և կհամագործակցենք: Պաշտոնապես մեզ տեղեկացրեցին, որ ոչ մեկին չեն նեղացնելու, մինչև հանձնախմբի հետ միասին մեր առաջարկները դարձնեն օրենքի շրջանակներում»,- ասաց առևտրականներից Արմեն Ներսիսյանը` հավելելով, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 3 օր հետո:
Հիշեցնենք` տոնավաճառների առևտրականները պահանջում են, որ բոլոր հարկերը վճարեն մաքսատանը և ազատվեն թղթաբանությունից: Նրանք պահանջում են հաստատագրված վճար` ըստ քմ-ի հաշվարկվի: Նաև պատրաստ են գրանցել աշխատողներին ու նրանց համար էլ հարկեր վճարել: