Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Իրաքի զորքերը ԴԱԻՇ-ից ազատագրել են Մոսուլի խոշորագույն շրջանը

14:55, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Իրաքի զորքերը ԴԱԻՇ-ից ազատագրել են Մոսուլի խոշորագույն շրջանը

Իրաքի կառավարական ուժերն այսօր ԴԱԻՇ ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլի խոշորագույն շրջանը` Մոսուլ-աթ-Թանեքը: Այս մասին հայտնում է The Associated Press-ը` հղում անելով Իրաքի զորքերի հրամանատարությանը:
     Լրատվականի տվյալներով` Իրաքի զորքերը լուրջ դիմադրության են հանդիպել աթ-Թանեքի արևելքում, այսպես կոչված, հին քաղաքում, որ ձգվում է Տիգրիս գետի հունով, որ քաղաքը բաժանում է 2 մասի` արևելյան և արևմտյան:
     Միևնույն ժամանակ աշխարհազորայինները, որոնց մեծ մասը շիա մահմեդականներ են, նոր հարձակում են սկսել Մոսուլի հարավում գտնվող Հարթա քաղաքում: Այս քաղաքը 2015-ից գտնվում է ԴԱԻՇ-ի հսկողության տակ: Քաղաքի ավերակները ներառված ե «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի մշակութային ժառանգության ցուցակում:

3094 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am