Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առանց հավաստիանալու` փամփշտանոցում փամփուշտ կա, թե ոչ, կրակել է. մանրամասներ` զինծառայող Նարեկ Հակոբյանի սպանությունից

14:45, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Առանց հավաստիանալու` փամփշտանոցում փամփուշտ կա, թե ոչ, կրակել է. մանրամասներ` զինծառայող Նարեկ Հակոբյանի սպանությունից
     Պայմանագրային զինծառայող Նարեկ Հակոբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայող Ա. Սարգսյանին։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է։
     Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մասնագիտական պարապմունքներ անցկացնելու ժամանակ նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ա. Սարգսյանն իրեն ամրակցված «ԱԿՄՍ» ինքնաձիգը մաքրելու ժամանակ խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, այն է՝ առանց հավաստիանալու փամփշտանոցում փամփուշտ առկա է, թե՝ ոչ, կրակել է, որի հետևանքով աջ աճուկի վերին հատվածում հրազենային մահացու վիրավորում է ստացել մոտակայքում գտնվող պայմանագրային զինծառայողը։
6007 | 2
Facebook