Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացած զինծառայողը տան միակ որդին էր

14:15, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Մահացած զինծառայողը տան միակ որդին էր
     Այսօր սահմանին մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանը Շիրակի մարզի Լեռնուտ համայնքից էր:
     Նարեկն ընտանիքի միակ որդին էր, ուներ մեկ քույր։ Հայրը երրորդ կարգի հաշմանդամ է։ Ծնողները չեն աշխատում։ Զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով։ Նշենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
8402 | 1
Facebook