Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանն ասել է` մայր գետից պոկված վտակներն այլևս չեն կարող միանալ. «Հրապարակ»

09:50, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Սերժ Սարգսյանն ասել է` մայր գետից պոկված վտակներն այլևս չեն կարող միանալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, որոշված է` Գազի Հովոյենք չեն առաջադրվելու Արտաշատի ընտրություններում:
     Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն և Աբրահամյաններն այդ պաշտոնում տեսնում են երբեմնի ՀՀԿ-ական, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբորը՝ Արգամի տեղակալին:
     ՀՀԿ-ի մի շերտ նման հնարավորություն չի բացառում, քանի որ Արտաշատում Արգամը բավականին գործ է արել, ԲՀԿ-ն էլ շատ ձայներ ունի. «Հետո էլ` Ծառուկյանը մինչև էս պահն իրեն սխալ չի պահել»: Այնուհանդերձ, ՀՀԿ կազմակերպչական շրջանակները պնդում են, որ անպայման թեկնածու են ունենալու․ «ԱԺ մանդատները բաշխենք, անունը կհրապարակենք»:
     Եվ պատմեցին, որ Սերժ Սարգսյանը, ընտրությունների վերջին օրն Արարատում փակ հանդիպման ժամանակ համայնքապետերի ներկայությամբ ասել է. «Ուզում եմ իմանաք, որ մայր գետից պոկված վտակներն այլևս չեն կարող միանալ իրենց ակունքներին»:
     Մանրամասները` թերթի համարում:

4484 | 2
Facebook