Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. հաճելին համակցվել է օգտակարի հետ. «Իրատես»

10:00, երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը պայմանավորվել են. հաճելին համակցվել է օգտակարի հետ. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի չմասնակցելը եղել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածության արդյունք: Այնուհանդերձ, դա այն դեպքերից է, երբ հաճելին համակցվել է օգտակարի հետ:
     Ծառուկյանը ևս բացարձակապես շահագրգիռ չի եղել այդ մասնակցությամբ ու փաստել է` անիմաստ է: Այն գումարը, որ պետք է ծախսվի ընտրությունների, քարոզարշավի վրա, այն էլ` երրորդ հորիզոնականը զբաղեցնելու արդյունքով, քանզի ԲՀԿ-ն քաղաքում միշտ պարտվել է, ինքը կօգտագործի «բարեգործության վրա»` փորձելով հնարավորինս պատասխան տալ ընտրությունների ժամանակ Մուկուչյանից արգելված «դափոններով» իրեն տված նամակ-խնդրանքների գոնե մի մասին« ինչին ժողովուրդը դեռ անհամբեր սպասում է»:
     Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

4676 | 0
Facebook