Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական ակումբի չեխ ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

23:48, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Թուրքական ակումբի չեխ ֆուտբոլիստն ինքնասպան է եղել

Թուրքական «Գազիանտեսպոր» ակումբի չեխ պաշտպան Ֆրանտիշեկ Ռայթորալն ինքնասպան է եղել։ 31-ամյա ֆուտբոլիստին մահացած են գտել նրա տանը՝ Թուրքիայի Գազիանտեփ գավառում։ Ոստիկանները ֆուտբոլիստի տուն են գնացել այն բանից հետո, ինչ վերջինս բաց է թողել մարզումը և կապի դուրս չի եկել։

«Չեմ կարող նրա արարքների պատճառները նշել։ Ֆրանտիշեկը լավ տրամադրություն ուներ միշտ, չէի նկատում որևէ խնդիր»,- նշել է ակումբի նախագահ Իբրահիմ Խալիլը։

10102 | 0
Facebook