Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսուա Օլանդը նախագահական ընտրությունների 2-րդ փուլում կաջակցի Էմանուել Մակրոնին

21:20, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ֆրանսուա Օլանդը նախագահական ընտրությունների 2-րդ փուլում կաջակցի Էմանուել Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտպանել է Էմանուել Մակրոնի թեկնածությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Նախագահի խոսքերով՝ նա կքվեարկի էկոնոմիկայի նախկին նախարար Մակրոնի օգտին, քանզի վերջինը լավագույն թեկնածուն է, ով կարող է միավորել Ֆրանսիայի ժողովրդին:

Օլանդը «Ֆրանսիայի համար ռիսկային» է համարել այն փաստը, որ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենն անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:

8174 | 0
Facebook