Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են Մեծ Եղեռնի ժամանակ». Թրամփը կրկնեց Օբամայի խոսքերը

19:35, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են Մեծ Եղեռնի ժամանակ». Թրամփը կրկնեց Օբամայի խոսքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ հանդես է եկել ուղերձով և ինչպես նրան նախորդած բոլոր նախագահները, խուսափել Ցեղասպանություն եզրույթից:
     «Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին: Սկսելով 1915 թվականից՝ Օսմանյան Կայսրության վերջին տարիներին, 1,5 միլիոն հայեր տեղահանվել են, սպանվել կամ ուղարկվել մահվան»,-հայտարարել է նա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ԱՄՆ նախագահը, մասնավորապես, նշել է.

«Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը:

Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»:

7778 | 4
Facebook