Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների». Ն. Փաշինյան

19:25, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների». Ն. Փաշինյան
     Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելով՝ այսօր Ծիծեռնակաբերդ են այցելել նաև «Ելք» դաշինքի առաջնորդներն ու անդամները:
     Լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: «Ես կարծում եմ, որ հարաբերությունների կարգավարման հարցում այսօրվա ամենակարևոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Լեռնային Ղարաբաղի հարցում: Բայց համաձայնեք, երկու անկախ պետությունների հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել երրորդ երկրի հետ հարաբերություններով»,- հավելել է Փաշինյանը:
     Այնուհանդերձ, նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլերն ու գործողությունները որևէ լավատեսության հիմք չեն տալիս, որ Թուրքիան իր դիրքորոշումը կփոխի:
3444 | 0
Facebook