Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց

19:05, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց

Ապրիլի 24-ին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև կայացավ բողոքի ցույց: Ակցիայի հարյուրավոր մասնակիցները թուրքական պետությունից պահանջում էին ճանաչել իր իսկ կատարած հանցագործությունը՝ Հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանությունը:

Ցույցի մասնակիցներն արտահայտեցին իրենց բողոքը Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ և կոչ արեցին հատուցել իրականացրած հանցագործության համար: Ակցիայի մասնակիցները հերթական անգամ հաստատեցին հայ ժողովրդի համար արդարադատության վերականգնման համար պայքարի հաստատակամությունը, ինչպես նաև կոչ արեցին Վրաստանի իշխանություններին հարգել երկրի ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները և սկսել 1915-23թթ.-ի հայ ժողովրդի Ցեղասպանության փաստի ճանաչման գործընթացը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետարանը հայ համայնքին հորդորել էր չհավաքվել Թուրքիայի դեսպանատան մոտ, այլ հավաք անցկացնել այլ վայրում:

3316 | 0
Facebook