Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավագանու ընտրություններից հետո «Հիմնադիր խորհրդարան»-ը կներկայացնի իր անելիքները

16:45, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ավագանու ընտրություններից հետո «Հիմնադիր խորհրդարան»-ը կներկայացնի իր անելիքները

«Ավագանու ընտրություններից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ և կներկայացնենք մեր անելիքները: Ամենակարևորը ժողովրդին իր ինքնավստահությունը վերադարձնելն է, հավատ ներշնչելը, որ ինքն իր ուժերով կարող է ինչ-որ բան փոխել այս երկրում»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անելիքներից, ասաց ՀԽանդամ Ալեք Ենիգոմշյանը:
     Նրա խոսքով՝ բոլոր այն քայլերը, որոնք կնպաստեն ժողովրդի ինքնավստահության ամրացմանը, կկատարվեն իրենց կողմից. «Պարտադիր չի ցույցեր, երթեր լինեն, թեպետ չի բացառվում, սակայն ամեն ինչ դրանով չէ պայմանավորված»:
     Ա. Ենիգոմշյանն ավագանու ընտրություններից ոչ մի դրական բան չի սպասում, և ինչպես միշտ գտնում է, որ նման ընտրություններն անհեթեթություն են:
     «Մենք հասել ենք մի կետի, որ պետք է ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք ունե՞նք իսկական հայկական պետականություն, թե՞ ոչ: Ցավոք սրտի, մենք գիտենք, որ ժողովրդի ներսում չկա հավատ՝ երկրի, պետականության նկատմամբ, հետևաբար այդ պայամաններում, չարժե խոսել շատուշատ կարևոր հարցերի մասին»,- եզրափակեց նա:

2380 | 0
Facebook