Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օտարազգի գործիչները Հայոց ցեղասպանության մասին

18:20, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Օտարազգի գործիչները Հայոց ցեղասպանության մասին

Օտարազգի նշանավոր գործիչների խոսքերը Հայոց ցեղասպանության մասին.
    
     Տեղահանության իսկական նպատակը թալանն ու ոչնչացումն էր: Իրականում դա բնաջնջման մի նոր եղանակ էր: Երբ թուրքական իշխանությունները հրաման էին տալիս, փաստորեն, նրանք ամբողջ մի ազգի մահավճիռ էին արձակում:
     ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒ – ԱՄՆ դեսպան Թուրքիայում, 1918թ.:
    
     1915թ. սկիզբ առան այս սարսափները, որոնք իրենց հավասարը չունեն պատմության մեջ: Աբդուլ Համիդի ջարդերը դատարկ բան են թվում ժամանակակից թուրքերի իրականացրած կոտորածի համեմատությամբ:
     ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ – նորվեգացի գիտնական, 1916թ.:
    
    
Արևմտահայերի բռնագաղթը այլ բան չէր, քան քողարկված սպանդ: Չկա աշխարհում որևէ լեզու այնքան հարուստ և այնքան գունեղ, որով հնարավոր լիներ նկարագրել նման սարսափները:
     ԺԱԿ ԴԸ ՄՈՐԳԱՆ – ֆրանսիացի գիտնական, 1917թ.:
    
    
Թուրքերը շարունակում էին իրենց նախկին քաղաքականությունը՝ կանգ չառնելով այնպիսի վիթխարի ջարդերի առաջ, որպիսիք կատարել չէր հանդգնում Լենկ Թեմուրը: Ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ջարդերը, ամբողջ նահանգների ամայացումը, գյուղերի ու քաղաքաների տեղահանվող բնակուչությանը սովամահության դատապարտելը:
     ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ – ռուս գրող, 1916թ.:
    
    
Այս ժողովրդի ողբերգությունն աննախադեպ իրադարձություն էր մարդկության պատմության մեջ: Ռազմական անհրաժեշտությամբ պատճառաբանված այդ միջոցառումը միայն պատրվակ էր, որպեսզի քողարկվեր դարի հանցագործությունը՝ աշխատասեր ու բարձր մշակույթի տեր մի ամբողջ ժողովրդի լրիվ ոչնչացումը: Հայերը մեռնում էին ամեն տեսակի երկրային մահերով, բոլոր ժամանակների մահերով:
     ԱՐՄԻՆ ՎԱԳՆԵՐ – գերմանացի գրող, 1919թ.:
    
    
Նույնիսկ «սահմանադրության» հռչակումից հետո էլ Օսմանյան քաղաքականության հիմնական կարգախոսը մնում էր «երբ չեն լինի հայերը, չի լինի նաև հայկական հարցը »:
     ՅՈԶԵՖ ՄԱՐԿՎԱՐՏ – գերմանացի գիտնական, 1919
    
    
Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ նրան մնում է, թանկագին արյուն է, որից ծնվելու է մի հերոսական սերունդ:
     Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել չի մեռնում:
     ԱՆԱՏՈԼ ՖՐԱՆՍ – ֆրանսիացի գրող, 1916թ.:


     Բոլոր այդ չարագործությունները գործադրվել են հայերի նկատմամբ, թեև նրանց կողմից չի եղել ամենափոքր իսկ մարտահրավեր: Օսմանյան կառավարությունը ի վիճակի չէ թաքցնել իր հանցագործությունը՝ նախազգուշական միջոցների քողի տակ:
     ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԵՐ – անգլիացի պատմաբան, 1915թ.:

4047 | 0
Facebook