Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքների արգելափակումն Ադրբեջանում և ադրբեջանցիների անթաքույց նախանձը

21:05, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքների արգելափակումն Ադրբեջանում և ադրբեջանցիների անթաքույց նախանձը

Ինչպես հայտնի է, ապրիլի 23-25-ին Ադրբեջանի տարածքում կաբելային առաջատար օպերատորների կողմից արգելափակվել է ռուսական ТНТ և ТНТ 4 հեռուստաալիքների հեռարձակումը: Պարզվում է, որ ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ անձնակազմի՝ գլխավորապես հայկական ծագմամբ ներկայացուցիչներ ունեցող այս հեռուստաալիքներով անպայման կշոշափեն Հայոց ցեղասպանության թեման և ցույց կտան դեռևս 2015-ին՝ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված տեսահոլովակը: Նշենք, որ այդ տեսահոլովակում մասնակցություն էին ունեցել «Քոմեդի քլաբ» և այլ հանրահայտ հեռուստահաղորդումների մասնակիցները:

ТНТ-ի և «Քոմդի քլաբ-ի»՝ ցեղասպանության 100-ամյակին նվիրված տեսահոլովակը

Ալիքների աշխատանքն արգելափակելու որոշումը չեն ողջունել անգամ ադրբեջանի իշխանական կայքերը: Այսպես, haqqin.az-ը գրում է, որ պետք է ոչ թե արգելափակել այն ալիքները, որտեղ հայերն են լուրջ հաջողությունների հասել, այլ մտածել, թե ինչու Գարիկ Մարտիրոսյանի, Արթուր Ջանիբեկյանի, Միխայիլ Գալուստյանի, Արարատ Քեշչյանի, Նատալյա Եփրիկյանի փոխարեն ադրբեջանցիները չեն ТНТ-ում: Կամ ինչու ադրբեջանցիներից որևէ մեկը չի գրավել Մանչեսթեր Յունայթեդը: «Կարելի է փակել մարդկանց աչքերն, ականջները, բերանը, սակայն անկարելի է խլել Ջանիբեկյանի տաղանդը, կամ էլ Մխիթարյանի վարպետությունը: Իսկ ինչու մերոնցից ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞ւ ТНТ-ում չկան Մամեդովներ կամ Սեիդովներ: Ու ինչո՞ւ մերոնցից ոչ ոք չի խաղում Մանչեսթերում: Մերոնց ձեռքբերումը միայն Մանչեսթերի կամ Մոսկվայի դիսկոտեկներում կազմակերպված գերթանկարժեք խնջույքներն են, որտեղ Մամեդովներն ու Սեիդովները շաղ են տալիս նավթադոլարները»,- գրում է haqqin.az-ի թղթակիցը:

16397 | 0
Facebook