Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փայլանը Մեջլիսից պահանջել է քննել 1915-ին «Տեղահանության մասին» օրենքի հետևանքները

15:15, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Փայլանը Մեջլիսից պահանջել է քննել 1915-ին «Տեղահանության մասին» օրենքի հետևանքները

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանության մասին օրենքի հետևանքներն ուսումնասիրելու վերաբերյալ դիմում է ներկայացրել մեջլիսին:
     Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ը տեղեկացնում է, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ն ընդունվել էր 1915 թվականի մայիսի 27-ին:
     Փալյանը պահանջել է ուսումնասիրել այդ ժամանակաշրջանի կառավարության և պետական պաշտոնյաների պատասխանատվության հարցը և տեղահանության հետևանքների` մինչ օրս շարունակվող ազդեցությունը: Նա իր դիմումի մեջ ընդգծել է այն փաստը, որ «Ժամանակավոր տեղահանության օրենք»-ի ընդունումից հետո Օսմանյան կայսրությունում բնակվող հայերը ենթարկվել են տեղահանման՝ ուշադրության արժանացնելով նաև դրա հետևանքով ասորիների, քաղդեացիների, եզդիների և հույների կոտորածը: «Թեև 102 տարի է անցել, բայց վերոնշյալ օրենքի հետևանքները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չեն ուսումնասիրվել»,- ասել է Փայլանը:
     Փայլանը նշել է, որ տեղահանության մասին օրենքի պատճառով բազմաթիվ մշակութային արժեքներ ու անշարժ գույք բռնազավթվել է կամ էլ առգրավվել պետության կողմից:

3034 | 0
Facebook