Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը». Գագիկ Ծառուկյան

14:10, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը». Գագիկ Ծառուկյան
     Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին` ԲՀԿ-ն այժմ ընդդիմադի՞ր է, ասել է. «Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չէ, պետք է մարդիկ կարողանան գործ կատարել, որպեսզի մարդկանց կյանքում փոփոխություն լինի: Եթե կոալիցիա չենք կազմում, ինքնըստինքյան ընդդիմադիր ենք»:
     Հարցին, թե ԱԺ ընտրություններից առաջ խոստացված 15 մլրդ դոլարի ներդրումը լինելո՞ւ է, Գագիկ Ծառուկյանն արձագանքել է. «Դուք տեսաք ամբողջ աշխարհի իմ երաշխավոր գործընկերներին։ Ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու։ Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 29-30 տոկոս, և դա կմնա արդեն մյուս ընտրությանը»:
3833 | 3
Facebook