Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը

17:05, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը

«Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով: Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ»,- Արշիլ Գորկու մասին ասել է ամերիկացի հայտնի նկարիչ Ուիլյամ դե Կունինգը:
     Ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է 1904-ի ապրիլի 15-ին, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում: Հայկական անունն է` Ոստանիկ Ադոյան:
     Նա 1915-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919-ին տեղափոխվել է Թբիլիսի, այնուհետև՝ ԱՄՆ:
     «Խոսքեր չկան արտահայտելու այն, ինչ իր արվեստում արտացոլել է Արշիլ Գորկին: Նրա փակած դռները բախում են նույնիսկ մահվանից հետո»,- այսպես է արտահայտվել Ալեն Ջուֆրին:
     Նրա արվեստում մշտապես արտահայտված է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը:

1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը
1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը
1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը
1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը

     Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ` «Ջրվեժ», «Հոգեվարք», «Այգիներ Սոչիում» և այլն, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորող:
     1946-ին, երբ այրվել է նկարչի արվեստանոցը, 36 նկարներն ու գրադարանը, նույն թվականին նա տարել է քաղցկեղի վիրահատություն։ Ավելի ուշ` ավտովթարից վնասվել է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դարձել է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին` 1948-ին Գորկին ինքնասպան է եղել։
     Նկարչի կտավները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում։
1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը
1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը
1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը
1915-ի գաղթի վկան` Արշիլ Գորկին իր արվեստում արտահայտել է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը

6180 | 0
Facebook