Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տավուշի անտառներում թռչնաշխարհի ձայների փոխարեն դուք միայն «դրուժբա» սղոցի ձայներ կլսեք». Սամվել Կարապետյան

13:35, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Տավուշի անտառներում թռչնաշխարհի ձայների փոխարեն դուք միայն «դրուժբա» սղոցի ձայներ կլսեք». Սամվել Կարապետյան

Եթե մեկը կարծում է, թե Տավուշի անտառներում (և ոչ միայն Տավուշի) կարող է թռչնաշխարհի ձայներին ունկընդիր լինել` շատ է սխալվում, քանի որ ամեն կողմից դուք միայն «դրուժբա» սղոցի ձայները պիտի լսեք: Մորթում են անխնա, հրեշավոր ծավալներով: Երբ խոսք ես բացում. պատասխանը հետևյալն է` «տուն ենք պահում»: Դե ինչ կարող ես անել. անտառի բնաջնջման համար չնչին գումարներ վաստակող գյուղացուց մինչև այդ հրեշավոր գործի գլուխ կանգնած ունևոր պաշտոնյաները` ՏՈՒՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ..., առանց վարկյան իսկ խորհելու, որ այդ կերպ` եթե ոչ իրենց երեխեքին, ապա` թոռներին ու ծոռներին հաստատ զրկելու են ՏՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ հնարավորությունից: Անտառ մտնող բոլոր ճանապարհների մուտքերին ուղեփակոցներ են, բայց դրանք ոչ թե, որ ապօրինի ծառահատողները մուտք չգործեն, այլ որ` անտառը բնաջնջողները ժամանակին և պատշաճ կերպով իրազեկվեն գլխացավանք այցելուների մասին:
     Տպավորությունս այնպիսին է, թե մեկ այլ մոլորակ թռնելուց առաջ փորձում ենք առավելագույնս շահել այն ամենից ինչն այլևս երբեք մեզ պետք չի զգալու...
     Ներքո տեսարանները բացվում են Մահկանաբերդ բարձրանալիս:

3362 | 0
Facebook