Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մենք ցեղասպանվել ենք նախ գաղափարապես». Ներսես Ներսիսյան

13:00, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Մենք ցեղասպանվել ենք նախ գաղափարապես». Ներսես Ներսիսյան

Վերջապես ե՞րբ քարը փեշներիցս պետք է թափենք և ասենք, որոնք են մեր ցեղասպանված լինելու պատճառները.

-այն, որ թուրքերը դաժան էին, մուսուլման, անխիղճ ու նե՞նգ,
     -և որ երիտթուրքերը մասոն էին, պանիսլամիստ, ավելի դաժան, ավելի անխիղճ ու ավելի՞ նենգ,
     -նաև այն, որ Եվրոպան քրիստոնյա լինելով հանդերձ մեր հանդեպ մնաց անտարբե՞ր, որ նա՞ էլ էր խաբեբա և ուներ իր տնտեսական կամ այլ շահերը, թե՞…..
     Իսկ ի՜նչ է, մեզ չէ՞ին ցեղասպանի, եթե
     -թուրքերը լինեին բարի, քրիստոնյա, սրտառուչ, ամաչկոտ,
     -երիտթուրքերը արդարամիտ, անկեղծ, եղբայրական,
     - իսկ Եվրոպան հայասեր, «առաքելական» ու շարժվեր միայն մեր շահերով:
     Արդյո՞ք մեր գիտելիքներն այսօր բավարար չեն, կամազրկվել ենք այնքան, որ այլևս ցանկությո՞ւն չունենք, թե՞ մոլորված ենք այն աստիճանի, որ ձեռնտու չէ որոնել, գտնել և պաշտոնապես բարձրաձայնել իրական պատճառների մասին. -Որ մենք ցեղասպանվեցինք նախ գաղափարապես, «նախ խելքներս առան»՝ հետո ունեցվածքը, թուլացանք որպես ժողովուրդ ավելի վաղ, երբ հայ ցեղապահպան Աստվածներին փոխարինեցինք իբրև թույլերի պաշտպան օտար տերով, ապավինեցինք խաչյալի ողորմությանը՝ տառապանքը համարելով առաքինություն: Իսկ կյանքի իրական օրենքներն անողոք են, այդպիսիներին չեն ներում, ասպարեզից հեռացնում են երբեմն ամենադաժան մեթոդներով, որ գուցեև խելքի գան, գիտակցեն, որ ուժեղները չեն թողում իրենց ցեղասպանեն:

2793 | 0
Facebook