Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ցեղասպանություն» կտավը նկարված է ցեղասպանությունը վերապրածների պատմածների հիման վրա. նկարիչ Վահան Ղարիբյան

23:10, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Ցեղասպանություն» կտավը նկարված է ցեղասպանությունը վերապրածների պատմածների հիման վրա. նկարիչ Վահան Ղարիբյան

Ժամանակակից հայ նկարիչ Վահան Ղարիբյանն իր «Ցեղասպանություն» կտավը նկարել է երկար տարիներ: Ինչպես նկարիչն է ներկայացնում, կտավը (1000х1500 սմ) յուրահատուկ է նրանով, որ նկարված է ցեղասպանությունը վերապրածների պատմածների հիման վրա:
     Նկարի մասին նկարիչը պատմել է. «Առաջին պլանում իմ պապի եղբայրն է՝ Երվանդն, ով իր մարմնով պաշտպանում է իր հարսին թուրք-մարդասպանի կացնից: Պապը հրաշքով ողջ է մնում, բայց մատները ջարդվում են հարվածից: Այո, նկարը ցեղասպանության մասին է, սակայն ես շատ էի ուզում փոխանցել հայ ժողովրդի աննկուն կենսունակությունն ու կենսասիրությունը: Չնայած ճակատագրի այս փորձարկումներին՝ հայ ժողովուրդը աներեր է իր հավատով ու ապրելու ձգտումով: Ահա թե ինչ եմ ցանկացել ցույց տալ: Վերապրելով 1915-ի հրեշավոր գազանությունները՝ մենք չենք կոտրվել:

Սև ու կարմիր երանգներով պատկերված նկարը փոխանցում է եղեռնի սարսափը: Ես չեմ հստակեցրել ոչ մի մարդասպանի դեմք. նրանք բոլորը միևնույն դեմքն ունեն: Իսկ հայերից և ոչ մեկի դեմքին չկա վախի ու աղերսանքի արտահայտություն»:

«Ցեղասպանություն» կտավ, Վահան Ղարիբյան
«Ցեղասպանություն» կտավ, Վահան Ղարիբյան
9796 | 2
Facebook