Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի հայերին հորդորում են հեռու մնալ Թուրքիայի դեսպանատնից. Թբիլիսին ստիպված է ամեն ինչում հաշվի նստել Անկարայի հետ. Независимая Газета

12:15, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Վրաստանի հայերին հորդորում են հեռու մնալ Թուրքիայի դեսպանատնից. Թբիլիսին ստիպված է ամեն ինչում հաշվի նստել Անկարայի հետ. Независимая Газета

Թբիլիսիի քաղաքապետարանը Վրաստանի հայկական համայնքին խորհուրդ է տվել այսօր` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը, բողոքի ակցիաներ չիրականանցել Թուրքիայի դեսպանատան մոտ: Որպես պաշտոնական պատճառաբանում` քաղաքապետարանը նշում է տրանսպորտային շարժի չխաթարումը: Վրաստանի հայկական համայնքը, սակայն, չի պատրաստվում փոխել իր ծրագրերը: Այս մասին գրում է Независимая Газета լրատվականը:
     Լրատվականը նշում է, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհի յուրաքանչյուր քաղաքում, որտեղ անգամ փոքրաթիվ հայկական համայնք կա, անց են կացվում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
     Վերջին մի քանի տարիներին Թբիլիսիի հայկական համայնքը (շուրջ 250 հազար հայ) միացել է «հայկական աշխարհին» և թբիլիսահայերը լույս 24-ի գիշերն անց են կացնում ջահերով երթ, իսկ ցերեկն արդեն բողոքի ակցիաներ են իրականացնում Թուրքիայի դեսպանատան մոտ:
     Վրաստանի սահմանադրությամբ` խաղաղ ակցիայի անցկացման համար իշխանությունների թույլտվություն չի պահանջվում: Անհրաժեշտ է միայն գրավոր ծանուցում տեղական իշխանություններին ցույցի անցկացման վայրի մասին: Ստանալով խաղաղ ակցիաներ անցկացնելու մասին ծանուցումը` Թբիլիսիի քաղաքապետարանը հայկական համայնքին հորդորել է հրաժարվել Թուրքիայի դեսպանատան մոտ հավաք անցկացնելու ծրագրից` իբրև թե երթևեկությունը չխոչընդոտելու համար:
     Վրատանի հայկական համայնքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Սանդրո Օհանովը հայտարարել է, որ քաղաքապետարանի հորդորները «տհաճ անակնկալ են» հայկական համայնքի համար, բայց հայերը դա չեն դիտարկի իբրև պաշտոնական արգելք ու չեն փոխի հավաքի անցկացման վայրը: Օհանովը նշել է, որ Թբիլիսիում 2005թ. սկսած ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիաներ են իրականցվում, ու քաղաքապետարանի կողմից երբեք արգելք չի եղել: Ըստ նրա` կարելի է հստակորեն ասել, որ Թբիլիսիի քաղաքապետարանի հորդորները քաղաքական ենթատեքստ ունեն ու «դժվար չէ գուշակել, թե որտեղից է փչում քամին»: Օհանովը, սկայան, խուսափել է այլ մեկնաբանություններ տալ, նկատելով, թե կազմակերպությունն իրավունք չունի լարվածություն մտցնել պետությունների հարաբերություններում:
     Նշենք, որ ապրիլի 14-ին Վրաստանի հայկական կազմակերպությունները դիմել են երկիր խորհրդարանին, նախագահին ու վարչապետին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Չնայած այդ պահաննջերին` Վրաստանը հեռու է այն երկրներից, որոնք պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Վրատանն այժմ չափազանց շատ է կախված Թուրքիայից և Ադրբեջանից ու կտրականապես հերքում է Հայոց ցեղասպանությունը, որպեսզի չխաթարվեն Անկարայի ու Բաքվի հետ հարաբերությունները:

5161 | 0
Facebook