Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջորջ Քլունին կոչ է արել պայքարել ցեղասպանությունների դեմ

12:25, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ջորջ Քլունին կոչ է արել պայքարել ցեղասպանությունների դեմ
     Աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունին նույնպես միացել է «Խոստումը» ֆիլմի արշավին: Նա տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է արել պայքարել ցեղասպանությունների դեմ: «Մեզնից յուրաքանչյուրը պետք է խոստանա՝ կատարել Ցեղասպանության դեմ պայքարելու խոստումը, աշխարհի որ ծայրում էլ այն տեղի ունենա»:
     Հիշեցնենք, որ այս արշավին են միացել նաև Ջենիֆեր Լոպեսը, Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Հայդի Քլումը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն և այլ հայտնիներ:
     Նշենք, որ ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
2929 | 0
Facebook