Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իբրահիմովիչը՝ մարզական կարիերան ավարտել-չավարտելու մասին

11:52, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Իբրահիմովիչը՝ մարզական կարիերան ավարտել-չավարտելու մասին

«Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ դեռևս մտադիր չէ ավարտել մարզական կարիերան։

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության և սիրո համար։ Արդեն հայտնի է, որ ես վնասվածք եմ ստացել և որոշ ժամանակով հեռու կլինեմ ֆուտբոլից։ Ես կկարողանամ անցնել այս ամենի միջով, ինչպես մյուսները, և կվերադառնամ ավելի ուժեղ, քան առաջ։ Միայն ես եմ որոշելու, թե երբ կգա կանգ առնելու ժամանակը։ Հանձնվելն ինձ համար ելք չէ։ Կտեսնվենք շուտով»,- նշել է Իբրահիմովիչը։

5522 | 2
Facebook