Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

«Սպանելը վատ է, բայց երբեմն չսպանելն ավելի վատ է». Դենիս Դվորնիկովը՝ հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողության մասին

19:30, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Սպանելը վատ է, բայց երբեմն չսպանելն ավելի վատ է». Դենիս Դվորնիկովը՝ հայ վրիժառուների «Նեմեսիս» գործողության մասին

Ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը ֆեյսբուքյան իր էջում այսօր անդրադարձ է կատարել հայ վրիժառուների իրականացրած «Նեմեսիս» գործողությանը: «Արդյո՞ք կարելի է քննադատել Նեմեսիսը: Արդյոք կարելի է խոսել նրա մասին՝ ինչպես մեղսագործության, ինչպես վրեժի ոչ քրիստոնեական դրսևորման մասին:

Ոչ, իհարկե: Եվ նա, ով մեղադրում է Հայոց ցեղասպանության թուրք ռեժիսորների ժողովրդական դահիճներին, նա կա՛մ կեղծիքի մեջ է, կա՛մ մոլորության:

Նեմեսիսն ազգի ողջ մնալու ռազմավարության անհրաժեշտ տարրն է: Դա երկու չարյաց փոքրագույնն է: Երկրորդ չարիքը պասիվության դրսևորումն էր լինելու: Այնինչ այդ իրադրությունում պասիվությունն ու կեղծ հաշտվողականությունը տանելու էր նորանոր զոհերի, արմատացնելու էր պարտվողական հոգեբանությունը:

Սպանելը վատ է, բայց երբեմն չսպանելն ավելի վատ է: Սա հասկանալի է ամեն մի հայի, բայց միշտ չէ, որ հասկանալի է այլ ազգերի ներկայացուցիչներին»:

7473 | 0
Facebook