Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոստանջյանն` Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին

12:05, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Փոստանջյանն` Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
     «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները ևս մասնակցում են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որի ուշադրության կենտրոնում են հայ-թուրքական հարաբերությունները, պատասխանել է, թե ինչպես է պատկերացնում կարգավորումը. «Հայ-թուրքական արձանագրությունների տակից պետք է վերցվի ՀՀ ստորագրությունը: Թեպետ նախագիծն Աժ-ում չէ, բայց ստորագրությունը շարունակում է մնալ: Պետք է պահանջենք ճանաչում ու հատուցում մեր վնասների` նյութական, բարոյական ու տարածքային: Այս տարիների ընթացքում մեր պետական քաղաքականությունը միայն լռել է ու սգացել, բայց այլևս չպետք է լռենք»: Փոստանջյանն ասել է, որ ինքը կողմ է Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն. «Կողմնակից ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, բայց հասկանում ենք, որ Թուրքիան ունի անսահման ախորժակ ու քանի որ գիտենք` ով է Թուրքաին, պետք է ուրույն դիվանագիտություն ունենանք, որը հետևյալն է` նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը»,- ասել է Երևանի քաղաքապետի թեկնածու Զ. Փոստանջյանը:
2477 | 0
Facebook