Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տարոն ջան, սիրուն չի. էս նալոգ հավաքողներիդ եղբայրներին օրենքը շարունակում է չհետաքրքրել». Նիկոլ Փաշինյան

12:20, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Տարոն ջան, սիրուն չի. էս նալոգ հավաքողներիդ եղբայրներին օրենքը շարունակում է չհետաքրքրել». Նիկոլ Փաշինյան

«Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ երեկ Աջափնյակում միջադեպ է գրանցվել։ 15-րդ թաղամասում՝ Բաշինջաղյան 1 շենքի մոտ, «Ելք» դաշինքի անդամները քարոզչություն էին իրականացնում, երբ Գուրգեն անունով մի տղամարդ փորձել է մեքենայով մուտք գործել շենքի բակ։ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին հորդորել է ճանապարհ տալ մեքենային, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել գոռգոռալ. «Սա իմ քուչան ա, դուք չեք կարող փակել մեր փողոցը»։ Նա նաև քաշքշուկ է սկսել քարոզարշավի մասնակիցների հետ։ Միջամտել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրենց իրավունքն է քարոզաշավ անել Երևանի ցանկացած թաղամասում: Տեսնելով, որ իրավիճակը լարվում է, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ոստիկանություն ու միջադեպի կապակցությամբ հաղորդում տվել։ Միջադեպից որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարոն ջան, սիրուն չի. էս նալոգ հավաքողներիդ եղբայրներին օրենքը շարունակում է չհետաքրքրել: Իսկ հետաքրքիր է, սրա հետ կարո՞ղ ես բանավիճել, թե՞ սա էր Շարմազանովի նշած 60-րդ համարը»:
     Ըստ շրջանառվող լուրերի` Գուրգենը կաշառք ստանալու համար մեղադրվող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է:
     Տեղեկացնենք, որ ոստիկանությունում դեպքի առնչությամբ կատարվում է քննություն:

3390 | 0
Facebook