Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր ներսի վախը հաղթահարելու դեպքում կմիավորվենք և կունենանք հազարավոր մուսալեռներ». Արմեն Էլբակյան

15:45, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Մեր ներսի վախը հաղթահարելու դեպքում կմիավորվենք և կունենանք հազարավոր մուսալեռներ». Արմեն Էլբակյան

«Մուսա լեռան 40 օրը» ներկայացումն արդեն տարիներ շարունակ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում է:
     Բեմադրության ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը:
     Արմեն Էլբակյանի բնորոշմամբ` «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը մի վարկած է, թե ինչպես ենք մենք տեսնում այսօր` մեր օրերում, մեր հերոսամարտը:
     «Ինձ համար խիստ կարևոր է ներկայացման մեջ այն փաստը, որ մենք տեսնում ենք հայ մարդկանց, որոնք նույնիսկ աշխարհից կտրված մի վայրում` Մուսա լեռում խիստ քաղաքակիրթ մարդկանց նկարագիր ունեն, նրանք այդպիսին են եղել` բարոյական, համամարդկային արժեքների դիմացող մարդիկ: Նման մոտեցմամբ ու համախմբվածությամբ մարդկանց, համոզված եմ, որ եթե այսօր ունենայինք` շատ բան կունենայինք»,- մեզ հետ զրույցում նշեց ռեժիսորը:
     Արմեն Էլբակյանի համոզմանբ` մենք` հայերս պետք է կարողանանք հաղթահարել մեր ներսի վախը: «Պետք է հասկականք, որ ուժեղ լինելու համար պարտադիր չէ մեծ տարածքներ, կամ շատ փող ունենալ, այլ` պետք է հոգով ուժեղ լինել: Այդ պարագայում մենք ոչ մի խնդրի առաջ կանգ չենք առնի, մեր ներսի վախը հաղթահարելու պարագայում մենք կմիավորվենք և կունենանք հազարավոր մուսալեռներ, և նաև մեր պահանջատիրությունը կներկայացնենք ու կհանդիպենք Մասիսի ստորոտին»,- կարծում է Արմեն Էլբակյանը:
     Նշենք, որ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը կկայանա ապրիլի 25-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Մեր ներսի վախը հաղթահարելու պարագայում մենք կմիավորվենք և կունենանք հազարավոր մուսալեռներ». Արմեն Էլբակյան

4320 | 0
Facebook