Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավրորա»-ի հավակնորդները հայտնի կդառնան այսօր

11:25, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Ավրորա»-ի հավակնորդները հայտնի կդառնան այսօր

«Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդները հայտնի կդառնան այսօր` ապրիլի 24-ին: Մրցանակաբաշխությանը կարել է հետևել ուղիղ հեռարձակմամբ` «Ավրորա»-ի ֆեյսբուքյան էջում:
     «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:
     «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:
     Դափնեկիրն ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Ուղիղ միացում
2493 | 0
Facebook