Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրավիճակը շփման գծում

10:55, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Իրավիճակը շփման գծում

Ապրիլի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 800 կրակոց: Շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային (4 արկ), իսկ արևելյան հատվածում՝ ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ):
     Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց
5598 | 0
Facebook