Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

18 համարի ավտոբուսի վարորդները բոյկոտ են հայտարարել

11:40, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
18 համարի ավտոբուսի վարորդները բոյկոտ են հայտարարել
     MAMUL.am-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտից բոյկոտել և աշխատանքի դուրս չեն եկել թիվ 18 երթուղային ավտոբուսի գիծն սպասարկող վարորդները: «3-րդ գյուղում ավտոբուսները կանգնած, վարորդները չեն աշխատում: Պլանները բարձրացրել են այսօրվա հետ կապված, դրա համար էլ չեն քշում: Ճիշտ են անում, մարդիկ իբր ի՞նչ են ստանում, որ մի հատ էլ էս օրով պլան են բարձրացնում: Գծատերերի ագահությունը սահման չունի: Փոխանակ այս խորհրդանշական օրով անվճար սարքեն, որ մարդիկ գնան իրենց հոգու պարտքը կատարեն, մի հատ էլ Ծիծեռնակաբերդի կողքով անցնող տրանսպորտի պլանն են ավելացնում»,- ասում էր 3-րդ գյուղի բնակիչներից մեկն, ով թեև չէր կարողանում աշխատավայր հասնել, բայց չէր մեղադրում վարորդների գործադուլից:
     Նշենք, որ 18 համարի ավտոբուսն սպասարկում է Սիլիկյան թաղամասից (3-րդ գյուղ) մինչև Կայարան ձգվող երթուղին:
6378 | 0
Facebook