Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նադալը, հաղթելով Մոնտե Կառլոյի մրցաշարը, ռեկորդ է սահմանել

21:50, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Նադալը, հաղթելով Մոնտե Կառլոյի մրցաշարը, ռեկորդ է սահմանել

Իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալը, հաղթելով «Մաստերս-1000» մրցաշարերի Մոնտե Կառլոյի մրցաշարը, նոր ռեկորդ է սահմանել։ Իսպանացին դարձել է առաջին թենիսիստն, ով որևէ մրցաշար հաղթել է 10 անգամ։ Մինչ այս, նա մրցաշարի հաղթող է դարձել 2005-2012, 2016 թվականներին։ Եզրափակչում Նադալը 6։1, 6։3 հաշվով հաղթել է հայրենակցին՝ Ալբերտ Ռամոսին։

3156 | 0
Facebook