Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների էքզիթփոլի արդյունքները

19:35, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների էքզիթփոլի արդյունքները

Բելգիական RTBF հեռուստաընկերությունը ներկայացրել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների էքզիթփոլի առաջին տվյալները: Համաձայն դրանց՝ ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Էկոնոմիկայի նախկին նախարար, «Առաջ» կուսակցության թեկնածու Էմանուել Մակրոնն (24%) ու «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լե Պենը (22%):

Երրորդ տեղում է աջակողմյան «Հանրապետականներ» կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆայոնը՝ 20,5% ձայներով:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիան ընտրում է նախագահ: Համաձայն երկրի սահմանադրության, եթե ընտրողներից ոչ ոք չի հավաքել 50%-ից ավելին, ապա անց է կացվում ընտրությունների 2-րդ փուլ: Այն նախատեսված է մայիսի 7-ին:

8627 | 0
Facebook