Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պորտաբլուրի հնագույն փորագրությունները պատմում են պատմության ընթացքը փոխած երկնային մարմնի մասին

23:05, կիրակի, 23 ապրիլի, 2017 թ.
Պորտաբլուրի հնագույն փորագրությունները պատմում են պատմության ընթացքը փոխած երկնային մարմնի մասին

Հայկական լեռնաշխարհում՝ ժամանակակից Թուրքիայի հարավում գտնվող Պորտաբլուր (Գյոբեքլի Թեփե) տաճարային համալիրի տարածքում գտնված քարե արձանագրությունները մանրազնին վերլուծությունների են ենթարկել Էդինբուրգի համալսարանի գիտնականները, գրում է The Telegraph-ը: Նրանք եկել են այն եզրակացության, որ 11-հազարամյա պատկերազարդումները պատմում են երկնային մարմնի մասին, որը Երկրի վրա վերացրել է մամոնտներին ու դրել քաղաքակրթության սկիզբը: Գիտնականները կարծում են, որ Պորտաքարի ժայռաքարին պատկերված կենդանիները խորհրդանշում են աստղագիտական օբյեկտներ՝ համաստեղություններ ու գիսաստղեր: Համակարգչային ծրագրերի շնորհիվ հնարավոր է եղել նաև պարզել գիսաստղի ընկնելու ժամանակը՝ մոտավորապես 10950 թ. Ք. ա.: Փորագրություններից մեկը պատկերում է գլխատված մարդու, ինչը, հնարավոր է, պատմում է մարդկային մեծ կորուստների մասին: Այսպիսով, Պորտաբլուրի ժայռապատկերների միջոցով այստեղ ապրող ժողովուրդը ցանկացել է սերունդներին փոխանցել այդ իրադարձությունների մասին հիշողությունը,- գրում է աղբյուրը:

16526 | 0
Facebook